Մատչելիության հղումներ

Կապանի հանքում մարդ է մահացել


Այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում Կապանի Շահումյանի անվան հանքավայրի ստորգետնյա հանքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է Deno Gold Mining ընկերության 34-ամյա աշխատակից Արմեն Եղիազարյանը:

Ինչպես հաղորդում է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը` վկայակոչելով Deno Gold Mining ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, հանքի այն հատվածը, որում տեղի է ունեցել պատահարը, այժմ մեկուսացվել է եւ գտնվում է ընկերության արագ արձագանքման ջոկատի հսկողության տակ: Դեպքի մասին զեկուցվել է Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, որի ներկայացուցիչների կողմից կիրականացվի դեպքի ամբողջական քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG