Մատչելիության հղումներ

Ժնեւի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող կտեղադրվի


Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մեկում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որի բացման արարողությունը նախատեսվում է 2013 թվականի ապրիլի 24-ին:

Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբին է ներկայացվել շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայությունների` մշակութային, քաղաքաշինության ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչությունների, Ժնեւի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներից:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպան Ազնավուրը բարձր է գնահատել Ժնեւի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաեւ հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը եւ միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG