Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը կմեկնի Սմոլենսկ


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ապրիլի 3-ին կմասնակցի Կատինյան ողբերգության 71-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին` որոնք կանցկացվեն Սմոլենսկի մերձակայքում:

Լեհաստանի նախագահի խորհրդական Տոմաշ Նալենչը հայտնել է, որ երկրի ղեկավարը այդպիսով ցանկանում է իրականացնել անցյալ տարվա առաքելությունը, որը ընդհատվեց նախագահական ինքնաթիռի կործանման պատճառով: Այդ ժամանակ զոհվեց 96 մարդ, այդ թվում եւ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին:

Առայժմ հայտնի չէ` Լեհաստանի նախագահը կրկին ինքնաթիռով կմեկնի Սմոլենսկ, թե տրանսպորտային այլ միջոց կնախընտրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG