Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ձերբակալված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներն ազատ են արձակվել


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Եգիպտոս գործուղված թղթակիցներ Ռոբերտ Թայթը եւ Աբդելիլա Նուայմին, ովքեր ուրբաթ օրը ձերբակալվել էին Կահիրեի օդակայանում, ազատ են արձակվել եւ արդեն վերադարձել են Պրահա:

Ռոբերտ Թայթը ասել է, որ ոստիկանությունում իրենց հետ շատ կոպիտ են վարվել, Աբդելիլա Նուայմին կապտուկներ եւ թեթեւ վնասվածքներ է ստացել:

Կիրակի օրը Եգիպտոսի իրավապահները բերման է ենթարկվել նաեւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության Կահիրեում բնակվող թղթակիցը: Նրա հարցաքննությունը տեւել է 2 ժամից ավելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG