Մատչելիության հղումներ

Լոնդոնի դատարանում քննվում է WikiLeaks-ի հիմնադրին Շվեդիային հանձնելու պահանջը


Լոնդոնի դատարանը այսօր քննելու է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայից Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հարցը:

39-ամյա Ասանժին հանձնելու պահանջ ներկայացրել է Շվեդիան, այնտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ:

Ասանժը հերքում է այդ մեղադրանքները` պնդելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Շվեդիայի միջոցով փորձում է կասեցնել WikiLeaks-ի ձեռքի տակ եղած ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանն առնչվող գաղտնի նյութերի հրապարակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG