Մատչելիության հղումներ

Օբամա. «Մուբարաքը ինքը պետք է որոշի ինչպես վարվել»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Եգիպտոսը այլեւս չի կարող նույն պետությունը լինել եւ եկել է փոփոխությունների ժամանակը:

«Հոսնի Մուբարաքը ինքը պետք է որոշի ինչպես վարվել, սակայն ժողովուրդը ցանկանում է ազատ եւ ազնիվ ընտրություններ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման նաեւ հույս է հայտնել, որ ընդդիմադիր Մահմեդական եղբայրություն խմբավորումը, որը հայտարարել է ընդդիմադիր ցուցարարներին աջակցելու մասին, չի վայելում Եգիպտոսի բնակչության մեծամասնության վստահությունը:

Մահմեդական եղբայրությունը Եգիպտոսում արգելված է: Ընդդիմադիր այս խմբավորումը կոշտ հակաիսրայելական եւ հակաամերիկյան դիրքորոշում ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG