Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսի փոխնախագահը հրաժարվել է նախագահի լիազորությունները ստանձնելու` ընդդիմության առաջարկից


«Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ այսօր ընդդիմադիր ուժերի հետ հանդիպմանը Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը հրաժարվել է նրանց առաջարկից՝ իր վրա վերցնել նախագահի լիազորությունները։

«Մենք խնդրեցինք նրան, որ իր վրա փոխանցվեն նախագահի լիազորությունները, ինչը թույլ է տալիս Սահմանադրության 139-րդ հոդվածը, բայց նա մերժեց», - ասել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը` ով հանդիպել է Սուլեյմանին։

Փոխնախագահը խոստացել է ապահովել մամուլի ազատությունը, ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին, վերացնել արտակարգ դրությունը։

Ըստ հաղորդումների, կողմերը պայմանավորվել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG