Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով անվտանգության հարցերով համաժողովում, ասել է, թե Մյունխեն է եկել, որպեսզի եւս մեկ անգամ Մոսկվային խաղաղության կոչ անի։
Նրա կարծիքով` Եվրոպան եւ Միացյալ Նահանգները կարող են միջնորդի դերակատարություն ստանձնել Ռուսաստանի հետ բանակցություններում։
«Խաղաղությունը՝ միակ նպատակն է, որին հասնելու միակ ձեւը քաղաքական ճանապարհն», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` հայտարարել է Սահակաշվիլին։
Նա մեղադրել է Ռուսաստանին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու եւ Կովկասյան տարածաշրջանին սպառնալիք ստեղծելու համար։ Մասնավորապես, Սահակաշվիլին հայտարարել է, որ ի պատասխան Վրաստանի խաղաղության առաջարկների՝ Ռուսաստանը ավելացնում է զորքերի ու ծանր սպառազինությունների քանակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։