Մատչելիության հղումներ

«Մահմեդական եղբայրությունը» բանակցությունների է գնում կառավարության հետ


Եգիպտոսի ընդդիմադիր ամեախոշոր կազմակերպությունը` «Մահմեդական եղբայրությունը», այսօր հայտնել է կառավարության հետ բանակցություններ սկսելու որոշման մասին՝ երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

«Մահմեդական եղբայրություն» կազմակերպությունը ավելի վաղ ասել էր, թե բանակցություններ չի վարի, մինչեւ Հոսնի Մուբարաքը հրաժարական չտա, բայց կիրակի օրը տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպում են ունենալու Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ` ներկայացնելու համար, ինչպես իրենք են նշում, «օրինական եւ արդարացի պահանջներ»։

Մինչդեռ Կահիրեի Թահրիր հրապարակում ցուցարարները այսօր որոշել են աղոթել բռնությունների հետեւանքով զոհվածների համար։

Ցուցարարներից մեկը լրագրողներին ասել է, թե շարունակելու են պայքարը, մինչեւ կատարվեն իրենց պահանջները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG