Մատչելիության հղումներ

Շաբաթ օրվանից ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքի փոփոխությունները գյումրեցի վարորդներին բողոքի ակցիայի էին դուրս բերել:

Խոսքը վրացական պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաների մասին է, որոնց թիվը Գյումրիում բավականին մեծ է:

Վարորդները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, փակել փողոցն ու պահանջում էին լսել իրենց: Նրանք պահանջում էին, որ, նախ եւ առաջ, մաքսազերծման գները վերանայվեն, եւ բացի այդ` ժամանակավոր ներմուծման համար ո'չ ժամկետի, ո'չ էլ մուտք ու ելքի քանակի սահմանափակում դրվի:

Փոփոխված օրենքով սահմանվում է 15-օրյա ժամկետ, եւ տարվա ընթացքում ժամանակավոր ներմուծման իրավունք Հայաստանի քաղաքացին ընդամենը երկու անգամ ունի:

Ակցիայի մասնակիցներին լսեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Վարորդները հայտնեցին իրենց դժգոհությունները եւ պահանջելով, որ դրանք բոլորը «վերեւներ» փոխանցվեն, մինչեւ երկուշաբթի ժամկետ տվեցին կառավարությանը` իրենց պահանջները բավարարելու համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG