Մատչելիության հղումներ

Դեսպան Ազնավուրը հանդիպել է «Սեմրա» հիմնադրամի ղեկավարների հետ


Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպում է ունեցել Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական, Ժուրա կանտոնի եւ Հանրապետության նախկին նախարար, «Սեմրա» (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաեւ «Սեմրա» հիմնադրամի եւ Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի միջեւ համագործակցության ուղղությունները:

Ազնավուրը կարեւորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը:

«Սեմրա» հիմնադրամը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից հետո` դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին, եւ արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG