Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսում ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները


«Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցներ այսօր ձերբակալվել են Եգիպտոսում՝ հակակառավարական ցույցերը լուսաբանելու նպատակով Կահիրե ժամանելուն պես։

Ռադիոկայանը կոչ է արել իշխանություններին անհապաղ ազատ արձակել երկու թղթակիցներին՝ Մեծ Բրիտանիայի հպատակներ Ռոբերտ Թայթին եւ Աբդելիլա Նյուամիին։

Ավելի վաղ Կահիրեում բռնությունների եւ ճնշումների էին ենթարկվել միջազգային այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, անցած 24 ժամվա ընթացքում երկու տասնյակից ավելի լրագրող է ձերբակալվել, 21-ը հարձակման ենթարկվել։

Միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, դատապարտել են բռնությունները եւ կոչ արել Եգիպտոսի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG