Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստվում է ականանետներ արտադրել


Ադրբեջանը այս տարի սկսելու է 120 միլիմետր տրամաչափի ունիվերսալ ականանետներ պատրաստել: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր զինվորական աղբյուրները:

Ադրբեջանցի մասնագետները վստահեցնում են, թե իրենց կատարելագործած այս զինատեսակը կրակելու է ինչպես ականներ, այնպես էլ արկեր:

Ակնկալվում է, որ փորձարկումից հետո ականանետը այս տարվա առաջին կեսին կհայտնվի զինված ուժերի զինանոցում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` մարտին Ադրբեջանը սկսելու է 82 միլիմետր տրամաչափի M-5 ականանետների արտադրությունը, որոնք արտահանվելու են «մերձավորարեւելյան երկրներից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG