Մատչելիության հղումներ

Հայաստանում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ արդեն չկան


Հայաստանում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ արդեն չկան:

Բոլոր ճանապարհները բացված էին արդեն երեկ երեկոյան, սակայն ժամը 18:00-ի դրությամբ Արարատի, Կոտայքի, Վայոձ Ձորի եւ Սյունիքի մարզերում դեռ աշխատում էր ընդհանուր առմամբ 60 միավոր տեխնիկա:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկանքի համաձայն` այսօր ժամը 9:00-ի դրությամբ ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար Կոտայքի եւ Սյունիքի մարզերում աշխատում էր ընդամենը 21 միավոր տեխնիկա` համապատասխանաբար 5 եւ 16:

Տեղացած առատ ձյան պատճառով անցած օրերին երկրի մարզերում փակվել կամ դժվարանցանելի էին դարձել մի շարք ավտոճանապարհներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG