Մատչելիության հղումներ

Մուբարաքը ցանկանում է հրաժարական տալ, սակայն վախենում է քաոսից


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հարցազրույց է տալիս ABC News-ի թղթակից Քրիշյըն Ամանփուրին, Կահիրե, 3-ը փետրվարի, 2011թ.
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հարցազրույց է տալիս ABC News-ի թղթակից Քրիշյըն Ամանփուրին, Կահիրե, 3-ը փետրվարի, 2011թ.
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ամերիկյան ABS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, թե ցանկանում է հրաժարական տալ, սակայն մտավախություն ունի, որ այժմ իր հրաժարական տալու դեպքում կհետեւի քաոսը:

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մարդիկ ասում իմ մասին: Այժմ ես մտածում եմ իմ երկրի` Եգիպտոսի մասին», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Մուբարաքը:

Այսօր ողջ Եգիպտոսում ընդդիմադիր ուժերը նախատեսում են անցկացնել լայնամասշտաբ բողոքի ակցիաներ, ինչպես իրենք են կոչում` այս օրը Հոսնի Մուբարաքի համար լինելու է «հրաժեշտի ուրբաթ»:

Երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքը արդեն հայտարարել է, թե ոստիկանությունը չպետք է խոչընդոտներ ստեղծի այսօրվա խաղաղ հանրահավաքների համար:

Սակայն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի համաձայն, կանխատեսվում են բախումներ:

Հինգշաբթի երեկոյան եւ անցած գիշեր Կահիրեում ու Ալեքսանդրիայում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի եւ Մուբարաքի կողմնակիցների միջեւ:

Հաղորդվում է, որ հաճախակի են դարձել հարձակումները օտարերկրացիների, հատկապես` լրագրողների նկատմամբ, այն բանից հետո, երբ Եգիպտոսի նորանշանակ փոխնախագահ Օմար Սուլեյմանը մեղադրել է օտարերկրացիներին բողոքի ակցիաները կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG