Մատչելիության հղումներ

Չինաստանում Նոր տարին նշվում է փետրվարի լույս 3-ի գիշերը: Ավանդական տոնը նշում են նաեւ Երեւանում ապրող մոտ 50 չինացիները: Չինացիների համար նույնպես Ամանորը համարվում է ընտանեկան տոն, ու նրանք մոտ 15 օր շարունակ տոնում են:

Չինացիները Նոր տարին տոնում են լուսնային օրացույցի 1-ին օրը, իսկ տոնակատարությունների վերջին օրը նշում են լապտերների տոնը:

Լեզվաբանական համալսարանում գործող «Կոնֆուցիոսի ինստիտուտ» չինական մշակույթի փորձարարական կենտրոնում առավել լավ են տեղյակ չինական մշակույթի այս կարեւոր իրադարձության մանրամասներին. պարզվում է` Չինաստանում էլ Ամանորին սիրում են ուտել եւ աշխատում են բազմազան կերակուրներ պատրաստել: Կան ուտեստներ, որոնք անկապաս են չինացիների տոնական սեղաններից:

Նունե Մարտիրոսյան


XS
SM
MD
LG