Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչը նշանակվեց էկոնոմիկայի փոխնախարար


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով, Մուշեղ Թումասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել Գարեգին Մելքոնյանը` Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ ազատվելով Եվրոպական միությունում Հայաստանի առեւտրական ներկայացուցչի պաշտոնից։

Անցած դեկտեմբերին էկոնոմիկայի նախարար է նշանակվել Տիգրան Դավթյանը, ով մինչ այդ պաշտոնավարում էր որպես ֆինանսների նախարար: Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG