Մատչելիության հղումներ

Ճանապարհները փակ են Արագածոտնի չորս գյուղերում


Արտակարգ իրավիճակների նախարարությունից տրամադրել են տեղեկանք այսօր ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհների անցանելիության մասին:

Ըստ այդմ, ավտոճանապարհները փակ են Արագածոտնի մարզի Եղիպատրուշ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ գյուղերում:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ավազան, Տրետուք եւ Կախակն, Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանի եւ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի գյուղերի ճանապարհները:

Թվարկված վայրերում աշխատում է ընդհանուր առմամբ 57 միավոր տեխնիկա` ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG