Մատչելիության հղումներ

Բաքվում գտնվող աշխարհի ամենամեծ դրոշը կրկին իջեցվել է


Ադրբեջան - Դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը Բաքվում, 1-ը սեպտեմբերի, 2010թ.
Ադրբեջան - Դրոշի հրապարակի հանդիսավոր բացումը Բաքվում, 1-ը սեպտեմբերի, 2010թ.
Անցած տարվա սեպտեմբերի 1-ին մեծ շուքով Բաքվում տեղադրված աշխարհի ամենաբարձր դրոշակաձողն ու ամենամեծ դրոշը կրկին հայտնվել են սկանդալի կիզակետում:

«162 մետր բարձրության վրա ծածանվող ահռելի դրոշի հարեւանությամբ գտնվող 9-հարկանի շենքի բնակիչները երեկ վաղ առավոտյան տարհանվել էին», - տեղեկացնում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակիցները:

Բաքվի Սաբաիլի շրջանի իշխանությունները շենքի բնակիչների տարհանումն իրականացնելուն զուգահեռ ասել են, թե նման շտապողականության պատճառը դրոշակաձողի հետ կապված տեխնիկական խնդիրներն են:

Աշխարհի ամենաբարձր դրոշի հարեւանության ապրող Բաքվի բնակիչներին տեղավորել են քաղաքի հյուրանոցներում, իսկ նրանց բնակարանները կապարակնքվել են:

Օրվա ընթացքում Բաքվի քաղաքապետարանն ու Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարությունը որեւէ պաշտոնական հաղորդագրություն չէին տարածում, միան երեկոյան կողմ հնչեց պաշտոնական բացատրությունը: «Փետրվարի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին դրոշը սպասարկող տեխնիկական ծառայությունները դրոշակաձողի տատանումներ են հայտնաբերել, ինչն ուժեղ քամու հետեւանք է եղել: Արագորեն համապատասխան տեխնիկական գործողություններ են ձեռնարկվել», - հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ քաղաքային իշխանությունները ստիպված են եղել իջեցնել դրոշը` սպասելով մինչեւ Ապշերոնի թերակղզում մոլեգնող ուժեղ քամու հանդարտվելը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվում տեղադրված ահռելի դրոշի շուրջ տեխնիկական խնդիրներ են ծագում: Դրոշի տեղադրումից անմիջապես հետո
Տեղադրումից օրեր անց` 2010 թվականի սեպտեմբերի 3-ին, ադրբեջանական դրոշը անհետացել էր Դրոշի հրապարակից
այն երկու անգամ պատռվել էր, ինչը ադրբեջանական իշխանությունները կրկին պատճառաբանել էին ուժեղ քամու առկայությամբ:

Կասպից ծովի ափին տեղադրված այս դրոշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդակիր դրոշակաձողի ընդհանուր քաշը 220 տոննա է, դրա վրա ծածանվող ադրբեջանական դրոշի լայնությունը` 35, իսկ երկարությունը` 70 մետր: Դրոշի ընդհանուր քաշը, ըստ ադրբեջանական աղբյուրների, 350 կիլոգրամ է: Դրոշի տեղադրման նպատակով ծախսված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը 20 միլիոն եվրո է կազմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG