Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ. «Ղարաբաղի հարցում ձախողումների պատճառը իշխանության բնույթի մեջ է»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման կապակցությամբ երեկ երեկոյան հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր միավորումը:

«Լեռնային Ղարաբաղի եւ արտաքին քաղաքական ցանկացած այլ խնդրում ձախողումների պատճառը իշխանության բնույթի եւ նրա օրակարգում եղած խնդիրների առաջնահերթությունների մեջ է», - մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Ըստ ՀԱԿ-ի, վերջին տարիներին վարչախմբի առաջնահերթ խնդիրը իշխանության լեգիտիմիզացիան է: Ուստի եւ, ըստ հայտարարության, «վարչախումբը իր ողջ արտաքին քաղաքական ռեսուրսները, այդ թվում նաեւ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը նպատակաուղղել է կեղծված ընտրությունների, մարտի 1-ի ոճրագործության ու սպանդի պարտակման, քաղբանտարկյալներին օր ավելի անազատության մեջ պահելու նպատակին»։

«Այդ ռեսուրսները, վերջին հաշվով, սահմանափակ են, եւ մի խնդրի վրա ամբողջությամբ ծախսելուց հետո պետք է տուժեն մյուսները», - նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG