Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Ես չեմ ցանկացել վիրավորել ո'չ ՀՀԿ-ին, ո'չ էլ ՀՀԿ-ի նախագահին»


Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը (ձախից) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

Չորեքշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ո'չ Հանրապետական կուսակցությանը, ո'չ էլ ՀՀԿ-ի նախագահին», - իր հայտարարության մեջ նշել է Ծառուկյանը` անդրադառնալով վերջին օրերին իր արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ հանրապետական գործիչների հնչեցրած խիստ արձագանքներին:

«Ես ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ եւս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք են: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է` իր հստակ ծրագրերով եւ նպատակներով: Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինչը ապագայում եւս լինելու է մեր ձեռագիրը», - նշել է Ծառուկյանը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն ասել էր, թե ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչը հարուցել էր ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչների դժգոհությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG