Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը սատարում է Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը


ԵԱՀԿ-ի լիտվական նախագահությունը 2011 թվականին ձգտելու է զգալի առաջընթացի հասնել ձգձգվող հակամարտությունների լուծման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք աշխատելու ենք Մերձդնեստրի հարցով 5+2 ձեւաչափով պաշտոնական բանակցությունների վերսկսման շուրջ` հենվելով անցած տարի ձեռք բերված դրական դինամիկայի վրա: Մենք սատարում ենք միջազգային քննարկումները Ժնեւում, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ դրա կողմերի միջեւ վստահության հաստատմանը նպաստելուն», - ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Աժուբալիսը եւ հավելել. - «Այդ համատեքստում, մենք սատարում ենք Ռուսաստանի ջանքերը` ուղղված բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG