Մատչելիության հղումներ

Կարսի քաղաքապետարանը որոշեց ապամոնտաժել հայ - թուրքական բարեկամության հուշարձանը


Կարսի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող Մարդասիրության հուշարձանը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` որոշումն ընդունվել է Կարսի քաղաքապետարանի նիստում, ապամոնտաժմանը կողմ է քվեարկել 19 հոգի, 4-ը դեմ են արտահայտվել:

Հունվարի 8-ին Կարս այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հուշարձանը հրեշավոր էր անվանել եւ կարգադրել Կարսի քաղաքապետին այն ապամոնտաժել:

Էրդողանի այդ արտահայտությունը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG