Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ճանապարհներ անանցանելի կամ դժվարանցանելի են


Արտակարգ իրավիճակների նախարարությունից տրամադրել են տեղեկանք այսօր ժամը 15:00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհների անցանելիության մասին:

Ըստ այդմ, ավտոճանապարհներն անանցանելի են Արարատի մարզի Ուրցալանջ, Շիրակի մարզի Եղնաջուր, Անիպեմզա, Պաղակն, Արդենիս, Աղվորիկ, Ծակունք, Սիզավեր, Սարագյուղ, Ղազանչի, Հարթաշեն, Մուսաելյան, Գոգահովիտ, Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար բնակավայրերում, Շիրակում անանցանելի է նաեւ Մեծ Սեպասար - Փոքր Սեպասար ճանապարհը:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Եղիպատրուշ, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ բնակավայրերի, Արարատի մարզի Տիգրանաշենի, Կոտայքի մարզի Կապուտանի, Հատիս - Զովաշեն, Վայոց Ձորի մարզի Սերսի, Արտաբույնքի, Բարձրունու, Գեղարքունիքի մարզի Վարդենիս - Ճամբարակ, Սյունիքի մարզի բոլոր համայնքային ճանապարհները:

Թվարկված վայրերում աշխատում է ընդհանուր առմամբ 156 միավոր տեխնիկա` ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG