Մատչելիության հղումներ

Բրայզա. «Ղարաբաղյան հակամարտության լուծումը ինձ համար առաջնայնություն է»


«Գլխավոր առաջնայնությունը ինձ համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծումն է», - հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ԱՄՆ - Ադրբեջան առեւտրական պալատի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ:

Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Բրայզան նաեւ ասել է, թե կցանկանար հնարավորինս շուտ ժամանել Բաքու, եւ հայտարարել է, որ իր նպատակն է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը:

Նախագահ Բարաք Օբաման 2010 թվականի դեկտեմբերին Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան` շրջանցելով Սենատի հաստատումը:

Անցած հինգշաբթի օրը Վաշինգտոնում տեղի է ունեցել Բրայզայի երդմնակալության արարողությունը, եւ ակնկալվում է, որ նա Բաքու կժամանի առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG