Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության զոհերի թիվը դարձավ 36


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը դարձավ 36: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հիվանդանոցում մահացել է հունվարի 24-ի պայթյունից վիրավորվածներից մեկը:

Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով` մահացածը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երկու տուժածներից մեկն է:

Փետրվարի 2-ի առավոտվա տվյալներով` Մոսկվայի եւ մերձմոսկովյան հիվանդանոցներում են գտնվում «Դոմոդեդովո»-ի ահաբեկչության հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած 114 անձինք: Ծայրահեղ ծանր է նրանցից մեկի, ծանր` 3-ի, միջին ծանրության` 26-ի վիճակը, մյուսների վիճակը բավարար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG