Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ամենազանգվածային ցույցն է անցկացվում երկրի նախագահի հրաժարականի պահանջով


Հանրահավաքների, ցույցերի, բողոքի ակցիաների սկզբից ի վեր, այսօր Եգիպտոսում անցկացվում են ամենազանգվածային հանրահավաքները

Կահիրեի Թահրիր հրապարակում ու շրջակայքում հավաքված ցուցարարների քանակի մասին հաղորդվում է հարյուր հազարներից մինչեւ երկու միլիոն մարդ։

Եգիպտոսի երկրորդ խոշոր քաղաքում՝ Ալեքսանդրիայում եւս
հարյուր հազարավոր ցուցարարներ են հավաքվել, տասնյակ հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացնում Սուեզում ու այլ մեծ քաղաքներում։

Ընդդիմության առաջնորդ Մոհամեդ էլ-Բարադեյը կոչ է արել Մուբարաքին մինչեւ ուրբաթ օրը հեռանալ երկրից, խուսափելու համար արյունահեղությունից։

Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ ուժ չի կիրառի ցուցարարների հանդեպ եւ հարգում է «մարդկանց օրինական իրավունքները»։

Բայց որոշ ցուցարարներ մտահոգություն են հայտնել, որ Մուբարաքի աջակիցները կարող են բռնություններ գործադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG