Մատչելիության հղումներ

Հորդանանի թագավորը ցրեց կառավարությունը


Հորդանանի թագավոր Աբդուլա երկրորդը ցրեց կառավարությունը։

Թագավորական պալատի հաղորդագրության համաձայն, նոր վարչապետ է նշանակվել Աբդուլա երկրորդի ռազմական հարցերով նախկին խորհրդական Մարուֆ Բակխիտը։ Նրան հանձնարարվել է նոր կառավարություն ձեւավորել եւ նախապատրաստել առաջարկներ «իրական քաղաքական բարեփոխումների» համար։

Մարուֆ Բակխիտը նախկինում` 2005-2007 թվականներին, նույնպես զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Նա նաեւ Իսրայելում Հորդանանի դեսպան է եղել։

Վերջին երեք շաբաթների ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ հազարավոր ցուցարարներ Ամանում հանրահավաք են անցկացնում՝ պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ եւ կառավարության հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG