Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի առաքելությունը ամփոփեց թունիսյան անկարգությունների զոհերի մասին տվյալները


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների առաքելությունը հաղորդում է, որ Թունիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ գործադրված բռնությունների արդյունքում 147 մարդ է զոհվել։

ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի կողմից ուղարկված առաքելության ղեկավար Բակր Նդայը ասել է, որ եւս 72 մարդիկ սպանվել են բանտերում։

Այս տվյալները նա ներկայացրել է Թունիսում կայացած մամուլի ասուլիսում, ամփոփելով մեկշաբաթյան այցելության արդյունքները։

Դեկտեմբերի վերջերից Թունիսում սկսված հուզումների արդյունքում երկրի նախագահ Բին Ալին հունվարի 14-ին փախավ Սաուդյան Արաբիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG