Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսում անկարգությունների արդյունքում ավելի քան 300 մարդ է զոհվել


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Պիլայը այսօր ասել է, թե չհաստատաված հաղորդագրությունների համաձայն Եգիպտոսի անկարգությունների արդյունքում ավելի քան 300 մարդ է զոհվել։ Նա ասել է, որ ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հաղորդագրությունների համաձայն, ավելի քան 3000 մարդ վիրավորվել է, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել հանդարտություն պահպանել այսօրվա զանգվածային հանրահավաքում, որը նրա խոսքերով կարող է «շրջադարձային պահ» լինել։

Նա Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել ապահովել, որ ոստիկանությունն ու բանակը ձեռնապահ մնան անհամարժեք ուժ կիրառելուց եւ պաշտպանեն քաղաքացիներին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG