Մատչելիության հղումներ

Ստավրոպոլում հայերի հանցախումբ է դատապարտվել


Ստավրոպոլում մի խումբ հայեր դատապարտվել են 2008-09 թվականներին կատարած ավազակային հարձակումների եւ կողոպուտի մեղադրանքով:

Ինչպես հաղորդել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանցախմբի պարագլուխը տեղի բնակիչ Արթուր Սիմոնյանն է, խմբում ընդգրկված են նաեւ Արտեմ Սիմոնյանը, Արտաշես Առաքելյանը, Մնացական Գրիգորյանը եւ Ստեփան Մանուշակյանը: Խումբը զինված է եղել հրազենով:

Խմբի բոլոր անդամները` բացի Արթուր Սիմոնյանից, կալանավորված են, նրանք դատապարտվել են 7-ից մինչեւ 12 տարվա ազատազրկման եւ դրամական տուգանքի: Դատարանը նաեւ բավարարել է տուժածների` նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցերը:

Հանցախմբի պարագլուխը դաշնային հետախուզման մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG