Մատչելիության հղումներ

2011-ի հունվարի մեկի դրությամբ գործազուրկ է երիտասարդների 20 %-ը: 2009-ի 84.000-ի փոխարեն 2010 թվականին Հայաստանում գործազուրկների թիվը կազմել է 79.500: Թվի կրճատումը, ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանի, կապված է անցած տարի իրականացված արդյունավետ ծրագրերի հետ:

Սոնա Հարությունյանը հատկապես կարեւորեց աշխատանքային տոնավաճառների անցկացումը, որոնց շնորհիվ երկու անգամ ավելի շատ գործազուրկներ են տեղավորվել աշխատանքի:

Հունվարի 11-ին վավերացվել է «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որի միջոցով կիրականացվի երկու ծրագիր` ուղղված հաշմանդամների աշխատանքի հարմարեցմանը, ինչպես նաեւ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG