Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Ղարիբյանը` նախագահի գլխավոր խորհրդական


Արամ Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական: Նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է երեկ:

Արամ Ղարիբյանը 2008 թվականի հուլիսից մինչ նախագահի գլխավոր խորհրդական նշանակվելը եղել է վարչապետի խորհրդական, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

Նախագահի մամլո գրասենյակի տրամադրած կենսագրական տվյալների համաձայն` Ղարիբյանը 41 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է:

1994-97 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական բանկում, 1997-99 թվականներին եղել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ, 2000 թվականին աշխատել է ՄԱԿ-ում` Արեւելյան Թիմորի Միավորված Ազգերի Անցումային Կառավարությունում` Գանձապետարանի ղեկավար: «ՋԷՆ Խորհրդատվություն» ընկերության հիմնադիր տնօրենն է: Որպես միջազգային փորձագետ մասնակցել է բազմաթիվ խորհրդատվական եւ գործարար ծրագրերի Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Ասիայում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG