Մատչելիության հղումներ

Մուբարաքը իր տեղակալին հանձնարարել է բանակցել ընդդիմադիրների հետ


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը իր տեղակալ Օմար Սուլեյմանին հանձնարարել է բանակցել ընդդիմադիր ուժերի հետ` երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով:

Սուլեյմանը CNN-ին հայտել է, թե դեռեւս հստակ չէ` որ ուժերն են մասնակցելու բանակցություններին:

Մուբարաքը համաձայնել է Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ընդդիմադիրների պահանջին:

Սուլեյմանը նաեւ փոխանցել է Մուբարաքի խոստումը, թե կկատարվեն խորհրդարանի վերջին ընտրությունների վերաբերալ դատարանների որոշումները:

Փողոց դուրս եկած քաղաքացիները, բացի նախագահի պաշտոնը շուրջ 30 տարի զբաղեցնող Մուբարաքի հրաժարականից, պահանջում են նաեւ արձակել խորհրդարանը. անցյալ տարվա վերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերը մանդատներ չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG