Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Եգիպտոսում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Ցուցարարները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Վաղը նախատեսվում է գործադուլային լայն պայքար ստեղծել:

Ղազախստանում նախաձեռնություններ են սկսվել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իշխանությունը երկարաձգելու համար, բայց այսօր Նազարբաեւը անսպասելիորեն առաջարկել է Ղազախստանում նախագահական վաղաժամկետ ընտրություններ անցկացնել: Նրա նախագահության հերթական ժամկետը ավարտվելու էր 2012 թվականին:

Բելառուսի իշխանությունները ազատ են արձակում անցած դեկտեմբերին` նախագահական ընտրություններից հետո, ձերբակալված ընդդիմադիր գործիչներին: Եվրամիությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների նկատմամբ:

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը
XS
SM
MD
LG