Մատչելիության հղումներ

2010 թվականի ընթացքում ծնված աղջիկների գերակշիռ մասի անունը դրվել է Մանե, երկրորդ տեղում Միլենան է, երրորդում` Անին, այնուհետեւ` Անահիտը, Էլենը: Տղաների դեպքում ծնողները ավելի շատ նախընտրել են Նարեկը, հետո` Դավիթը, Գոռը, Էրիկը, Արմանը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2010 թվականի ընթացքում արձանագրվել է 44.810 երեխայի ծնունդ, որից 20.924-ը` աղջիկ, 23.886-ը` տղա: 2009 թվականի համեմատ ծնունդների թիվն աճել է ընդամենը 1 տոկոսով:

Վիճակագրական ծառայության տվյալներով` ծնունդների թիվը Երեւանից հետո բարձր է Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում, Կոտայքում, իսկ ամենածացր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում եւ Լոռիում:

XS
SM
MD
LG