Մատչելիության հղումներ

«Մաքսլիբերթի»-ն կրկին արժանացավ «Նա/Նե» մրցանակի


«Նա/Նե» արծաթե արձանիկը

«Նա/Նե» արծաթե արձանիկը

Կայացավ «Նա/Նե 2010» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Մաքսլիբերթի»-ն կրկին մրցանակի արժանացավ. Նանե Սահակյանի` երիտասարդ շախմատիստ Լիլիթ Մկրտչյանին նվիրված հաղորդումը ռադիոնյութ անվանակարգում ճանաչվեց երկրորդը:

Ռադիոնյութ անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց «Ռադիո Հայ»-ի թղթակից Արմինե Գեւորգյանին, իսկ երրորդը` Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագրի lրագրողներ Զարուհի Քոչարյանին եւ Արամ Ոսկանյանին:

Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգերում:

Ստորեւ կարող եք լսել «Մաքսլիբերթի»-ի` հաղթող ճանաչված հաղորդումը:

XS
SM
MD
LG