Մատչելիության հղումներ

Աշոտ Եղիազարյանը հեռակա կարգով ձերբակալվել է


Մոսկվայի Բասմանի դատարանը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին հեռակա կարգով ձերբակալելու թույլտվություն է տվել: Այդպիսով դատարանը բավարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի միջնորդությունը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Պետդուման, Քննչական կոմիտեի խնդրանքով, թույլատրել էր Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել:

Ավելի վաղ դատարանը կալանք էր դրել Եղիազարյանի գույքի վրա:

Աշոտ Եղիազարյանն այժմ գտնվում է արտասահմանում եւ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան: Նա մեղադրվում է խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG