Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, այն ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, հնարավոր չէ, որ կրկնվի Հայաստանում:

«Եգիպտոսում լրիվ այլ իրավիճակ է, խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլ ավելի շատ արժեքային համակարգի եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապված», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Շարմազանովը:

Հանրապետականի խոսնակը վստահեցրեց, որ Հայաստանում որեւէ հիմք չկա «սոցիալական բունտի» համար:

«Իհարկե, կա դժգոհություն: Իսկ ո՞ր երկրում չկա դժգոհություն, որը անցել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի միջով», - ընդգծեց Շարմազանովը` ավելացնելով, թե առկա խնդիրների լուծման համար իշխանությունների քայլերը հանգեցրեցին նրան, որ անցյալ տարի Հայաստանում, գրանցվեց 2,6 տոկոս տնտեսական աճ::

Շարմազանովի խոսքով, Հայաստանի այսօրվա իշխանությունները վճռական են բարեփոխումների իրականացման հարցում ու ձգտում են ավելի լավացնել ժողովրդի կյանքը:

«Այսօրվա իշխանությունը շահեկանորեն տարբերվում է այլ իշխանություններից, այլ քաղաքական ուժերից, նրանով, որ երբեք ջայլամի քաղաքականություն չի վարում: Այսօրվա իշխանությունը ինքը իրականացնում է բարեփոխումների միջոցով խնդիրների լուծում», - հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG