Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանի հանրաքվեն


«Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է», - հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի` ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից», - պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին` ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը նաեւ հույս է հայտնել, որ «իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG