Մատչելիության հղումներ

Օբաման Իսրայելի, Սաուդիան Արաբիայի եւ Թուրքիայի ղեկավարների հետ քննարկել է Եգիպտոսի ճգնաժամը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Եգիպտոսում սկիզբ առած ճգնաժամին վերաբերող հարցեր:

Սպիտակ տան փոխանցմամբ` Օբաման կրկին ընդգծել է, որ պետք է զերծ մնալ բռնություններից եւ կարգավորել հակամարտությունը:

Քաղաքական մեկնաբանները նկատում են, որ ԱՄՆ-ը դեռեւս զերծ է մնում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի մասին կոչերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG