Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ակցիաներ են սկսվել Սուդանում


Եգիպտոսում տեղի ունեցող բողոքի ալիքի ֆոնին, այսօր հակակառավարական ցույցեր են սկսվել Սուդանում:

Հազարավոր ուսանողներ պահանջել են նախագահի հրաժարականը:

Ոստիկանությունը կոշտ է արձագանքել` օգտագործելով մահակներ, արցունքաբեր գազ:

Այսօր նաեւ հրապարակվել են Հարավային Սուդանի անկախացման վերաբերյալ հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն` քվեարկողների 99 տոկոսը կողմ է արտահայտվել Հարավային Սուդանի անկախությանը:

Ակնկալվում է, որ Հարավային Սուդանի անկախության մասին կհայտարարվի հուլիսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG