Մատչելիության հղումներ

Թունիսի իսլամիստների ղեկավարը վերադարձել է աքսորից


Թունիսում արգելված իսլամիստական շարժման ղեկավար Ռաշիդ Գանուշին վերադարձել է այդ երկիր 22 տարվա արտաքսումից հետո:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Գանուշիի կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել այն ուժերի հետ, որ տապալել են նախագահ Բեն Ալիին:

Թունիսի ժամանակավոր կառավարությունը թույլատրել է արգելված կուսակցությունների գրանցումը, հայտարարել է քաղբանտարկյալների համաներման մասին եւ վերացրել է լրատվամիջոցների վերահսկումը:

Հունվարի 14-ին Թունիսում հեղաշրջում տեղի ունեցավ, անկարգությունների հետեւանքով զոհվեց 78 մարդ, նախագահ Բեն Ալին փախավ երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG