Մատչելիության հղումներ

Եգիպտոսում սպանվել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հաղորդել է, որ անցած գիշեր Կահիրեում աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին սպանվել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատան հաշվապահ Նիջատ Գոջաեւը։

«Եգիպտոսի իրավապահները հետաքննում են դեսպանատան աշխատակցի սպանության հանգամանքները», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պոլուխովը։

Նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ Եգիպտոս է մեկնելու օդանավ, որով Ադրբեջանի քաղաքացիները կտարհանվեն այդ երկրից։

«Այդ օդանավով հայրենիք է բերվելու սպանվածի դին եւ վերադառնալու են դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Տվյալ պահին լուծվում են հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված տեխնիկական խնդիրները։ Օդանավով Կահիրե կմեկնեն Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները՚՚ՙ», – ասել է Էլխան Պոլուխովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG