Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ցույցերն ահագնանում են


Զինվորականները առայժմ չեն միջամտում: Կահիրե, 29-ը հունվարի:
Զինվորականները առայժմ չեն միջամտում: Կահիրե, 29-ը հունվարի:
Եգիպտոսի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ, չնայած պարեկային ժամի երկարացմանը, շարունակում են մասնակցել բողոքի ցույցերին` պահանջելով նախագահ Մուբարաքի հրաժարականը:

Հաղորդվում է Կահիրեում ցուցարարների ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների բախումների մասին: Քաղաք մտցված զինվորական ստորաբաժանումները առայժմ չեն միջամտում:

Անկարգությունների 5 օրերի ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ. զոհերի պաշտոնական թիվը 38 է, բայց լրատվամիջոցները կրկնակի մեծ թվեր են հրապարակում:

Այսօր երկրի նախագահի խնդրանքով հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի կառավարությունը: 82-ամյա Հոսնի Մուբարաքը, սակայն, իր երեկվա հեռուստաուղերձում ոչինչ չի ասել սեփական հրաժարականի մասին, ինչը զանգվածային ցույցերի մասնակիցների հիմնական պահանջն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG