Մատչելիության հղումներ

Էլ-Բարադեյ. «Մուբարաքը պետք է հեռանա»


Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով Եգիպտոս էր ժամանել հինգշաբթի օրը եւ այժմ տնային կալանքի տակ է, «Ֆրանս-24» հեռուստատեսության հետ հարցազրույցում այսօր ասել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է հեռանա:

Հինգ օր առաջ երկրի խոշոր քաղաքներում սկսված բողոքի ցույցերը, մինչդեռ, շարունակվում են` չնայած ուրբաթ երեկոյան Մուբարաքը լուծարել է կառավարությունն ու խոստացել նոր քայլեր ձեռնարկել երկրի ժողովրդավարացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG