Մատչելիության հղումներ

«AEGEE-Երեւան» (եվրոպական ուսանողների ֆորում) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ անցկացվեց «Երիտասարդների գործազրկության օր» միջոցառումը, որի հիմնական նպատակն էր երիտասարդներին սովորեցնել, թե ինչպես պետք է պատշաճ կերպով ներկայանալ գործատուին:

Միջոցառման օրակարգը խիտ էր` ինքնակենսագրություն գրելու նրբություններից մինչեւ արտերկրում կամավորական կամ ուսումնաաշխատանքային ծրագրերի դիմելիս ձեւաթղթերի ճիշտ եւ գրագետ լրացնելու «գաղտնիքները»:

«AEGEE»-ն միջազգային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է Փարիզում 1985-ին, այժմ գործում է եվրոպական 43 պետություններում եւ ունի 15.000 անդամ:

XS
SM
MD
LG