Մատչելիության հղումներ

logo-print

Արդեն մեկեւկես տարի շարունակ հայաստանցիներին հուզող ամենակարեւոր հարցերի «ուրախ» մեկնաբանությունը կարելի է կարդալ ու դիտել Armcomedy վիրտուալ նախագծում: Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը աշխատանքի հիմնական ձեւաչափ ընտրել են քաղաքական հումորը:

Օրեր առաջ Armcomedy-ն դրամաշնորհ է ստացել «Եվրասիա» հիմնադրամից, որի շնորհիվ աշխատանքը փետրվարից սկսելու են նոր տեմպով:

Սերգեյն ու Նարեկը անգլերենի մասնագետներ են, չնայած արդեն իրենց հիմնական ժամանակը տրամադրելու են armcomedy նախագծին: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում տղաները նշեցին, որ իրենց մասնագիտությունը երգիծանքներ հորինելու գործին հաստատ նպաստում է:

Չնայած Armcomedy-ի երգիծական տեքստերի ու տեսահոլովակների հիմնական հերոսները քաղաքական գործիչներն են, Սերգեյն ու Նարեկը աշխատանքը դադարեցնելու սպառնագին կոչ նամակներ երբեք չեն ստացել ու հավաստիացնում են, որ գործելու են ազատ մեդիայի սկզբունքերով:

XS
SM
MD
LG