Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը հաստատեց ռուս - ամերիկյան պայմանագրի վավերացումը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ստորագրությամբ հաստատել է միջուկային սպառազինությունների կրճատման մասին ռուս - ամերիկյան պայմանագրի վավերացումը ռուսաստանյան խորհրդարանի կողմից:

Անցած տարվա ապրիլին Պրահայում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային զինանոցները:

Պայմանագիրը ուժի մեջ կմտնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ դրա վավերագրերի փոխանակումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG