Մատչելիության հղումներ

Այս տարի Վրաստանում «խոզի գրիպից» 4 մարդ է մահացել


Այս տարի Վրաստանում «խոզի գրիպից» մահվան արդեն 4 դեպք է գրանցվել:

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը փոխանցել են Հիվանդությունների նկատմամբ վերահսկողության ազգային կենտրոնից, այսօր առավոտյան Բաթումիի քաղաքային հիվանդանոցում երիտասարդ կին է մահացել, որի մոտ լաբորատոր եղանակով հաստատվել է H1N1 վիրուսը:

Կենտրոնից հայտնել են նաեւ, որ տարվա սկզբից Վրաստանում գրիպից մահվան 8 դեպք է արձանագրվել` 4 մարդ մահացել է «խոզի գրիպից», մեկը` A տիպի, 3-ը` B տիպի գրիպից:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, իր հերթին, հաղորդում է, որ վերջին երկու շաբաթներին երկրում աճել է «խոզի գրիպի» դեպքերի թիվը` տվյալ ժամանակամիջոցում հիվանդանոց է տեղափոխվել 100 մարդ:

Վերջին տվյալներով` երկրում լաբորատոր եղանակով հաստատվել է «խոզի գրիպի» 163 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG